Եթե ոչ օդաչու, ապա թող գոնե ավիաընկերության սեփականատեր. երբ «հիվանդանում» ես երկնքով

Armenia ավիաընկերության օդաչու Ռուբեն Հայրապետյանը Ավիացիայի օրվա նախաշեմին, որը նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը, Sputnik Արմենիային խոստովանեց, թե ինչու է իր կյանքը կապել երկնքի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Օդաչու Ռուբեն Հայրապետյանը փոքր տարիքից տարվել է երկնքով։ Նրա հայրը օդաչու է եղել, իսկ մանկությունն անցել է օդանավակայանի մոտ։ Ռուբենը չի էլ պատկերացրել, որ կարող է կյանքի այլ ուղի ընտրել ավիացիայից բացի։ Երեք տարեկան հասակում, հայտնվելով Տու-154 ինքնաթիռի խցիկում, նա նստել է հոր ծնկներին և նայել, թե ինչպես է երկաթյա թռչունը ճեղքում ամպերը։ Հենց այդ ժամանակ օդաչու դառնալու ցանկությունը վերածվել է նպատակի, որի համար նա պայքարել է երկար տարիներ։

Եթե ոչ օդաչու, ապա թող գոնե ավիաընկերության սեփականատեր. երբ «հիվանդանում» ես երկնքով

«Այդպիսի տղա չկա, որ կյանքում թեկուզ մեկ անգամ չի մտածել օդաչու դառնալու մասին։ Մանուկ հասակում դա շատ ռոմանտիկ է թվում։ Բայց կարևոր է, որպեսզի հետո գա այդ մասնագիտության կարևորության գիտակցությունը», - ասաց նա։

Նա ասաց «այո». օդաչուն սիրելիին առաջարկություն է արել հենց ինքնաթիռում. տեսանյութ

Հանգամանքների բերումով Ռուբենը ստիպված է եղել երկու անգամ անցնել դասընթացը. տասը տարի շարունակ նա գնացել է դեպի իր երազանքը։ Դրանից հետո նրան հաջողվել է դրսևորել իրեն, և հայկական ավիաընկերությունն ուղարկել է նրան արտասահման՝ որակավորումը բարձրացնելու։ Հիմա, արդեն մեկ տարի է նա Boeing 737-ի օդաչուն է և հավատում է, որ երազանքներն իրականանում են, պետք է միայն շատ ջանքեր գործադրել և չհանձնվել, նույնիսկ եթե թվում է, որ ելք այլևս չկա։

«Ես լավ եմ հիշում իմ առաջին թռիչքը՝ որպես երկրորդ օդաչու։ Մենք թռչում էինք իտալական Ռիմինի։ Սկզբից հուզվում էի, բայց հենց առաջին ուղևորը բարձրացավ ինքնաթիռ, հուզմունքս անցավ և եկավ պատասխանատվության ահռելի զգացմունքը», - հիշում է օդաչուն։

Եթե ոչ օդաչու, ապա թող գոնե ավիաընկերության սեփականատեր. երբ «հիվանդանում» ես երկնքով

Կատակում է, որ եթե փոքրիկը «հիվանդանում» է երկնքով, ապա թող գոնե դառնա ավիաընկերության սեփականատեր։ Իսկ նա յուրաքանչյուր չվերթից առաջ անպայման ծանոթանում է այն երկրի եղանակի տեսությանը, ուր մեկնում է, հագնում լավ արդուկված համազգեստը և ճանապարհ ընկնում։