Փաշինյանն ասաց` ինչպես ֆեյքերին աշխատավարձ տվողները բոմժեր կդառնան

Փաշինյանի խոսքով` եթե ֆեյքերին ընդգրկեին աշխատողների ցուցակում` նոր աշխատատեղերի երկնիշ, եռանիշ, քառանիշ աճ կլիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նախորդ տարվա աշխատատեղերի քանակի մասին թվեր նշելիս` պետք է հաշվի առնել նաև ֆեյքերին ու YouTube–ում իրենց դիսլայք դնողներին։ Այս մասին այսօր` ՔՊ 5–րդ համագումարի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ, ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, վարչապետի պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը 100 փաստ էր նշել նոր Հայաստանի մասին, ինչը այժմ տպագրվել է գրքույկի տեսքով։

Ովքե՞ր են ՔՊ–ից մասնակցել ապրիլյան քառօրյային. բացահայտում է Փաշինյանը

«Այդ գրքույկում նշված է, որ 2018-ի մայիսից մինչև այս տարվա մայիս Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է 51 000 նոր աշխատատեղ, իհարկե` մի մասը ստվերից դուրս եկածներն են։ Սակայն աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե արձանագրեին այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի ու YouTube–ում դիսլայք դնելու համար։ Մեր ներկայացրած թվերը երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր կցուցաբերեին»,–ասաց նա։

Մյուս կողմից, ըստ նրա, իրենք դժգոհ չենք, որ քաղաքացիներն աշխատանք ունեն։

Փաշինյանը, սակայն, նշեց, որ կարծում է, որ ֆեյքերին ու դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները կսպառվեն ու նրանք, բառի բուն իմաստով, հայտնվեն բոմժի կարգավիճակում։

«Ստրուկի պես ենք աշխատում». Գյումրու Sasstex-ի աշխատակիցների բողոքը հասավ մարզպետարանhttps://armeniasputnik.am/economy/20190531/18901041/Sasstex-struki-pes-enq-ashxatum-gyumru-fabrikayi-ashxatoxnery-sharunakum-en-boxoqy.html

Հիշեցնենք, որ ՔՊԿ համաժողովն այսօր ընտրելու է վարչության նոր կազմ. ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ։ Վարչության կազմում ընդգրկվելու համար առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։