Լավ չի արել. Միրզոյանի արձագանքը` Ծառուկյանի` ծանուցագիրը պատռելուն ու ՔԿ չներկայանալուն

Արարատ Միրզոյանը հույս ունի, որ Ծառուկյանը կվերանայի իր որոշումը ու կգնա քննչական կոմիտե։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լավ չի արել, որ պատռել է ծանուցագիրն ու չի ներկայացել քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Միրզոյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Ծառուկյանը ՔԿ–ի ծանուցագիրը ստանալուց հետո այն պատռել էր:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպմանը

«Ես մեծ հույս ունեմ, որ Ծառուկյանը, ինչպես և ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք կստանան ծանուցագիր, կներկայանան այնտեղ, ուր նշված է ծանուցագրում։ Օրենքի առաջ բոլորն էլ հավասար են` ՀՀ նախագահն էլ, վարչապետն էլ, ես էլ, Լիլիթ Մակունցն էլ, մյուսներն էլ»,–ասաց Միրզոյանը։

Նրա հույս հայտնեց, որ Ծառուկյանը կվերանայի իր որոշումը ու կգնա քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ Ծառուկյանին ևս մեկ անգամ են ծանուցում ուղարկել` ՔԿ ներկայանալու։ ԲՀԿ առաջնորդին հարցաքննության են հրավիրվում Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում: Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները:

«Սանիթեքի» ողջ «գարաժը» նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում է. Մարությանի բացահայտումները

2019 թվականի հունիսի 8-ին, ժամը 04-ի սահմանում անհայտ անձը հրկիզել է Աբովյան քաղաքի 46-ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը): 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: