«Կինոտավրոսի» լավագույն ֆիլմ է ճանաչվել Բորիս Հակոբովի «Ցուլը» կինոնկարը

Ֆիլմը նաև «Կինոտավրոսի» մրցանակ է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Ռուսական 30-րդ «Կինոտավրոս» կինոփառատոնի գրան պրի է ստացել ռեժիսոր Բորիս Հակոբովի «Ցուլը» ֆիլմը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Փառատոնի փակման արարողությունը տեղի է ունեցել կիրակի Սոչիի Ձմեռային թատրոնում։

«Կինոտավրոսի» լավագույն ֆիլմ է ճանաչվել Բորիս Հակոբովի «Ցուլը» կինոնկարը

Ֆիլմի պրոդյուսերներն են ՎԳԻԿ-ի ռեկտոր Վլադիմիր Մալիշևը և Ֆյոդոր Պոպովը։ Ժապավենի գործողությունը տեղի է ունենում 1990-ականներին։ Հանցավոր խմբավորման երիտասարդ առաջնորդ Անտոն Բիկովը՝ «Ցուլ» մականունով, ստիպված է ցանկացած միջոցով գումար վաստակել՝ ընտանիքը պահելու համար։ Թաղային հրաձգությունից հետո Անտոնն ընկնում է ոստիկանության բաժանմունք, որտեղից նրան հանում է մոսկովյան հեղինակություններից մեկը։ Փոխարենը նա հերոսից պահանջում է փոքր, բայց վտանգավոր ծառայություն։

Ֆիլմը նաև «Կինոտավրոսի» մրցանակ է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի համար։ Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է ստացել հայտնի ռեժիսոր Պավել Լունգինի որդին՝ Ալեքսանդր Լունգինը, «Մեծ պոեզիա» ֆիլմում աշխատանքի համար։

Դանիիլ Դոնդուրեյի անվան կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի մրցանակը ստացել են երկու ֆիլմեր՝ Ալեքսանդր Զոլոտուխինի «Ռուս տղան» և Յուսուպ Ռազիկովի «Նավթը»։

Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞. «Ոսկե ծիրանը» թեժ ամառ է խոստանում