ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Ամերիկացի մոդել Օլիվիա Կալպոն, որն 2012թ.–ին դարձավ «Միսս Տիեզերք» տիտղոսակիր, ամենատղամարդկային` «Maxim» ամսագրի վարկանիշով ճանաչվել է այս տարվա աշխարհի ամենասեքսուալ կին։
Աշխարհի ամենասեքսուալ 100 կանանց ցանկը հրապարակվել է երեկ լույս տեսած «Մաքսիմի» հերթական համարում, իսկ ամսագրի առաջին էջը զարդարել է հենց Օլիվիա Կալպոն։
Կալպոն դարձել է ամսագրի համարձակ ֆոտոշարքի հերոսուհին։
Ինքը` Օլիվիա Կալպոն, Instagram–ի իր էջում խոստովանել է, որ միշտ մեծ հետաքրքրությամբ է հետևել «Maxim» ամսագրի վարկանիշային ցուցակներին, որովհետև այդ ցանկում հայտնվել են բազմաթիվ հաջողակ ու խելացի կանայք: Աղջկա խոսքով` ինքն հաճելիորեն զարմացած է, որ կարողացել է գլխավորել այդ 100–յակը։
Օլիվիա Կալպոն ծնվել է երաժիշտներ Պիտեր և Սյուզան Կալպոների ընտանիքում։ Հոր կողմից նրանց արմատներն իտալական են, մոր կողմից` իտալոիռլանդական։ Նա այս ընտանիքում ծնված 5 երեխաներից միջնեկն է։