ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում հայտնի Comedy Woman շոուի մասնակիցները հանգստյան օրերին ժամանել են Հայաստան։ Ծրագրի գլխավոր աստղերից մեկը՝ Եկատերինա Վառնավան, մի շարք հոլովակներ է հրապարակել Երևանից։
«Ոչ մի ավելորդ շարժում», - գրել է տեսանյութի տակ Վառնավան։
Տեսանյութում նրանք պարում են Երևանի ջազային ակումբներից մեկում։ Նրանց միանում է հայտնի հայ միլիոնատեր Հայկ Սարգսյանը։
«Cosmotheca» ապրանքանիշի հիմնադիրը Comedy Woman-ի մասնակիցներին ներկայացրել է Կասկադը։ Այդ ընթացքում Վառնավան անընդհատ կատակել է և ամեն ինչ նկարել տեսախցիկով։
Զբոսանքից հետո նրանք գնացել են սրճարան, որտեղ Եկատերինան կրկին հիացել է Երևանի գեղեցկությամբ և բարձրաձայն ասել․«Մենք որտե՞ղ ենք։ Երևաշկայում»։
Comedy Woman-ի «մայրը»՝ Նատալյա Եփրիկյանը, ուրախ գլխով է արել։ Միանգամից երևում է, որ Եփրիկյանն առաջին անգամ չէ քաղաքում։