Գնացեք, մոմ վառեք, աղոթեք, դադարեք կախվել մեր քաղաքական կապիտալից. Աշոտյանի կոչը` ՔՊ–ին

Աշոտյանի խոսքով` ՔՊ–ն պետք է խորը շունչ քաշի և դադարի կախվել իրենց քաղաքական կապիտալից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Իշխող կուսակցության այսօրվա համագումարը ՔՊ-ի քաղաքական սնանկության ոսկե հավաքածուն էր, դատարկախոսության THE BEST-ը. այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի է ունենում ՔՊԿ–ի համագումարը։

Փաշինյանն ասաց` ինչպես ֆեյքերին աշխատավարձ տվողները բոմժեր կդառնան

«Մեկ տարուց ավելի է, ինչ իշխանության ղեկին հայտնված թիմը աշխատելու, խոստումները կատարելու, մարդկանց կյանքը բարելավելու, երկիրը ուժեղացնելու փոխարեն, հերոսաբար շարունակում է պայքարել ոչ թե երկրի իրական պրոբլեմների, այլ Հանրապետականի դեմ։ Խրոնիկ միտինգային գործելաոճը առատորեն համեմվում է անբարտավանության, կիսագրագիտության եւ ինքնասիրահարվածության հիվանդագին պոռթկումներով»,–գրել է նա։

Աշոտյանի խոսքով` Հանրապետականների նման բարձր «կլասի» գործիչներ, ինչպես կրկին ցույց տվեց ՔՊ համագումարը, նրանք չունեն և չեն էլ ունենա։ Ըստ նրա` խանդն ու նախանձն անհրաժեշտ է ուղղել ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելուն։

«Տիկնայք և պարոնայք, խորը շունչ քաշեք և դադարեք կախվել մեր քաղաքական կապիտալից։ Գնացեք մոմ վառեք, աղոթեք Աստծուն, որ երկիրս անշառ, անփորձանք, անցնցում, անկորուստ եւ սահուն կարողանաք փոխանցել հաջորդ իշխանություններին»,–գրել է նա։

«Սանիթեքի» ողջ «գարաժը» նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում է. Մարությանի բացահայտումները

Հիշեցնենք, որ ՔՊԿ համաժողովն այսօր ընտրելու է վարչության նոր կազմ. ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ։ Վարչության կազմում ընդգրկվելու համար առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։