Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպմանը

Միրզոյանը նշեց, որ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ չի տեսնում, հակառակ դեպքում կողջուներ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի դեսպանի շփումները նրա հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի ողջունում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Միրզոյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 13–ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել էր Ռոբերտ Քոչարյանին։

Արտակ Զեյնալյանը մեկ այլ պաշտո՞ն կստանա. Արարատ Միրզոյանի ակնարկը

«Ի վերջո, որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպել, սակայն այստեղ ուրիշ բան կա։ Այն հոդվածներն ու մեղադրանքները, որոնք ներկայացված են Քոչարյանի դեմ, մի փոքր դուրս են դնում նրան մաքուր քաղաքական դաշտից։ Այսինքն` այնտեղ շատ այլ որակների և շահագրգռությունների մասին է խոսքը, ինչի համար էլ չեմ ողջունում այդ հանդիպումը»,–ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ չի տեսնում, հակառակ դեպքում կողջուներ Ռուսաստանի կամ որևէ այլ երկիր դեսպանի շփումները նրա հետ։

Հարցին, թե ՌԴ նախագահի հետ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հանդիպումը կարո՞ղ է ազդել դատավարության ընթացքի վրա, Միրզոյանը պատասխանեց` երբեք. «Որևէ երկրի նախագահի, մեր երկրի վարչապետի կամ որևէ այլ մարդու հետ հարաբերությունները չեն կարող ազդել մեղադրանքի կամ, մեծ հույս ունեմ, արդար դատաքննության, դատավճռի վրա»:

Ես դատարանների դռներ չեմ փակել` ի տարբերություն այսօրվա իրականության. Ռոբերտ Քոչարյան

Ի դեպ, այսօր երեկոյան ՔՊԿ վարչության նոր կազմ ու նախագահ կունենա։ Վարչության կազմում ընդգրկվելու համար առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։ Արարատ Միրզոյանն արդեն հայտնել էր, որ եթե իր թեկնածությունն առաջադրեն որպես վարչության նախագահ, ինքն ինքնաբացարկ կհայտնի։