ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը տնտեսած գումարների հաշվին որոշել է փողոցների փոսալցումից բացի հիմնանորոգել մայրաքաղաքի մի քանի փողոցներ: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Փողոցների հիմնանորոգման աշխատանքներ այս տարվա նախնական պլանով նախատեսված չէին, միայն փոսալցում։ Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։ Հիմա արվում է Սարալանջի փողոցում»,- գրել է նա:
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ
Կարապետյանը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է արդեն ասֆալտապատված Սարալանջը։ Նա նշել է, որ բավականին որակով է կատարվել ոչ միայն բուն ասֆալտապատումը,, այլև աշխատանքի կազմակերպումը։
Ըստ խոսնակի` աշխատանքներն իրականացվում են հիմնականում գիշերային ժամերին, պատշաճ ձևով կահավորում են աշխատանքային գոտին և այլն։
Մեսչյանը հետաքրքրված է․ Հանրապետության հրապարակի տակ գտնվող ստորգետնյա քաղաքը կբացե՞ն