«Միսս Մոսկվան» առաջին անգամ ցույց է տվել իր և Մալայզիայի նախկին թագավորի որդուն

Գեղեցկուհին հրապարակել է լուսանկարը Instagram սոցիալական ցանցում։ Վոևոդինան շնորհակալություն է հայտնել բաժանորդներին ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Մալայզիայի նախկին թագավորի՝ Մուհամմեդ V-ի կինը, «Միսս Մոսկվա» Օքսանա Վոևոդինան, որն ամուսնությունից հետո Ռիհանա անունն է վերցրել, առաջին անգամ ցույց է տվել իր փոքրիկին։ Ռիհանայի ու նախկին արքայի որդու անունն է Տենկու Իսմայիլ Լեոն Պետրա Բին Տենկու Մուհամմեդ V Ֆարիս Պետրա։

Նա լուսանկարը հրապարակել է Instagram սոցիալական ցանցում։ Վոևոդինան շնորհակալություն է հայտնել բաժանորդներին ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար։

Քրիստինե Պեպելյանը պարել է սովորեցնում որդուն․ նա զվարճալի տեսանյութ է հրապարակել

«Մեր կյանքը փոխվել է այս փոքրիկ մարդուկի ծնվելուն պես․ նա այս աշխարհ է եկել սեր պարգևելու ու սիրված լինելու համար», - գրել է Օքսանան՝ շնորհակալություն հայտնելով փոքրիկին, որ «իրենց ընտանիքն է ընտրել»։

Կինն ընդգծել է, որ ընտանիքն ու երեխաները կյանքի գլխավոր իմաստն են ու կոչ է արել հոգ տանել միմյանց մասին։

Հրապարակումն ավելի քան 24 հազար like է հավաքել։

Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը

«Շքեղ թագուհի», - գրել է madamme_nisaa-ն։

«Սքանչելի է», - մեկնաբանել է golovin_kv-ն։

Փոքրիկը ծնվել է մայիսի 21-ին։ Սուլթան Տուանկու Մուհամմեդ V Սուլթան Կելանտանը մինչև 2019 թվականի հունվարի 6-ը Մալայզիայի Գերագույն կառավարիչն էր։ 2018 թվականի նոյեմբերի 28-ին նա ամուսնացավ ռոստովցի Օքսանա Վոևոդինայի հետ։