«Իմ մասին այսքան վատ բան վաղուց չէի կարդացել». Գոհար Ավետիսյանը բարկացել է

Դիմահարդարման վարպետը կարդացել է իրեն ուղղված տհաճ մեկնաբանությունները և որոշել է պատասխանել չարախոսներին, հատկապես տղամարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik․ Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական ցանցի իր էջում և ծույլերին ու բանսարկուներին խորհուրդ է տվել գործ անել։

«Իմ հրապարակած տեսանյութի տակ, որտեղ ես ավտոսրահից դուրս եմ գալիս իմ նոր մեքենայով, այնքան կեղտ ու վիրավորանք կա: Այդքան վատ բան իմ հասցեին վաղուց չէի կարդացել: Եվ գրում են միայն տղաները՝ իբր իրեն է ցույց տալիս «թեստ-դրայվի» ժամանակ, մեքենան իրենը չէ, միայն հանուն Ինստագրամի է տեսանյութը նկարահանել ավտոսրահում, ճարպոտ կովը՝ սև Panamera-ով և այլն: Ես միայն մեկ հարց ունեմ՝ ով և ինչն է ձեզ խանգարում ձեր հետույքը բարձրացնել և ձեր ձեռքով աշխատած գումարով գնել այն, ինչ ուզում եք: Բավական է արդարացումներ փնտրեք, սկսեք գործ անել»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ Գոհարն օրեր առաջ թանկարժեք մեքենա էր գնել ու այդ մասին հայտնել Instagram-ում, ինչն էլ բազմաթիվ բացասական կարծիքների պատճառ էր դարձել։

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը ցույց է տվել` որքան է նիհարել. տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: