Հրդեհ Երևանում. հեռուստաաշտարակի հարակից տարածքից ծուխ է բարձրանում. լուսանկարներ

Հրդեհը մարելու դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Երևանի Սարի թաղում` հեռուստաաշտարակի մոտ հրդեհ է բռնկել։

Հրդեհ Երևանում. հեռուստաաշտարակի հարակից տարածքից ծուխ է բարձրանում. լուսանկարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` ժամը 15:30-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ խոտածածկ տարածք է այրվում:

Հրդեհ Երևանում. հեռուստաաշտարակի հարակից տարածքից ծուխ է բարձրանում. լուսանկարներ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: