«Հա՛, ես պահում եմ ու նորմալ եմ պահում». Երևանի փողոցներում առյուծ է զբոսնում. լուսանկար

Կենդանին հավանաբար դեռ վտանգավոր չէ հասարակության համար, սակայն հայտնի չէ` ինչ կլինի հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում առյուծի ձագ է հայտնվել։

Ընտանի և թափառող կենդանիների հիմնահարցերը. Sputnik-ի հյուրը Օվսանա Հովսեփյանն է

«Ժող ջան, երեկ Զեյթունում ազատ ֆռֆռացող կորյուն (առյուծի ձագ) եմ տեսել։ Էս ինչ թեմա ա՞: Տեղեկություն կա՞»,- այս մասին համացանցում գրել է կենդանասեր Արեգ Գինոսյանը:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն` կենդանին պահվում է Ուլնեցի-Դ. Անհաղթ խաչմերուկում գտնվող գործարանի տարածքում (հավանաբար՝ «Կերամա Մարացի» գործարան):

Կենդանուն «պահում» է Անդրանիկ անունով քաղաքացի: Կայքը կապ է հաստատել Անդրանիկի հետ։

«Ի՞նչ խնդիր կա, ասենք կենդանի ա, հա իմ մոտ ա, ի՞նչ կա, ի՞նչ խնդիր կա դրա մեջ: Սաղ Հայաստանում պահող շատ կա, տենց բոլորին հարցնում եք, հա՞: Հա՛, ես պահում եմ ու նորմալ պահում, ի՞նչ խնդիր կա չեմ հասկանում: Ազատը ո՞րն ա, իմ տերիտորիայում ա, իմ զավոդն ա, իմ տերիտորիան ա ընդեղ, 2 հա հող ա»,– ասել է նա:

Անդրանիկը հրաժարվել է մանրամասներ հայտնել։

«Չեմ կարա, ցավդ տանեմ, հիմա ես արդեն շատ եմ քո հետ խոսում: Հարգելով որպես մարդ` պռոստը խոսում եմ, կարամ վապշե չխոսամ: Եթե լուրջ բան ունեք իմ հետ խոսալու, կարաք հանդիպեք, խոսաք, պրոբլեմ չկա»,– նշել է նա:

«Չաղբահանության» վտանգները. աղբի մնացորդով սնվող կենդանիները հիվանդություններ փոխանցող են

Կայքը նշում է, որ բացի բազմաթիվ այլ հանգամանքներից` կապված կենդանու բարեկեցության հետ, փողոցում ազատ զբոսնող առյուծն առաջին հերթին հանրային վտանգ է ներկայացնում:

Առյուծն էլ իրավունք ունի. Փաշինյանը հիշեց կենդանիների նկատմամբ դաժան դեպքերը, հետո կատակեց

Կենդանին հավանաբար դեռ վտանգավոր չէ հասարակության համար, սակայն նման իրավիճակն անթույլատրելի է:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: