«Էսօր Մամայիս ծնունդն էր... առանց Հայրիկիս։ Ներսս գոռում է»․ Նազենի Հովհաննիսյան

Հայտնի դերասանուհին հրապարակել է ծնողների արխիվային լուսանկարը և նշել, որ դժվարանում գրել ու խոսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հանրահայտ դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում հրապարակել է հոր և մոր հարսանեկան լուսանկարը։

«Չեմ կարողանում գրել...Չեմ կարողանում խոսել... չեմ կարողանում... Քարկապ: Գոռում եմ ներս: Հունիս 14. էսօր Մամայիս ծնունդն էր... առանց Հայրիկիս((( Թող խաղաղ մնան միասին... »,– լուսանկարին կից գրել է նա։

Ավելի վաղ Նազենին գրել էր, որ իր ծնողները բոլորին միայն սեր են տվել:

«Իմ լուսավոր ընկերուհի»․ Սոֆի Մխեյանը Նազենի Հովհաննիսյանի հետ նոր լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք, որ դերասանուհու մայրը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 20-ին։ Էմմա Հովհաննիսյանն աշխատել է Կրթության և գիտության նախարարությունում` որպես կրթության պետական տեսուչ:

Այս տարվա մայիսի 24-ին էլ Նազենին հայտնել էր, որ հայրն է մահացել։