ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Մարտական դիրքում Տոնոյանն անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին և այլն։
Շատ շուտով ՍՈՒ–երը կբերվեն Հայաստան. Տոնոյանը` զենքի, առաջնագծի ու գերիների մասին
Այցի ավարտին նախարարը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։
Դավիթ Տոնոյանը տեսակցել է հակառակորդի կրակոցներից վիրավորված զինծառայողին. լուսանկարներ