Բեռլինում ավիառումբի պատճառով գրեթե 3000 մարդու են տարհանել

Բեռլինի կենտրոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ավիառումբ է հայտնաբերվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Գրեթե 3000 մարդ ստիպված են եղել ժամանակավորապես լքել իրենց տունը, որպեսզի մասնագետները վնասազերծեն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբը, որը հայտնաբերվել է Բեռլինի կենտրոնում: Այս մասին հայտնում է Բեռլինի ոստիկանությունը:

​Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ երեկ ցերեկը շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում 100 կիլոգրամ կշռող ռումբ է հայտնաբերվել Բեռլինի կենտրոնական հատվածում՝ Ալեքսանդերպլացից ոչ հեռու, որից հետո սկսվել է մարդկանց տարհանումը:

Խմել է, զանգել ոստիկանություն և հայտնել` Սևանի հոգեբուժական հիվանդանոցում ռումբ է պայթել

Սահմանազատված տարածքից մոտ 300 մետր հեռավորության վրա նաև տարեցների տուն-ինտերնատ կա: Փողոցի երթևեկությունը ևս ժամանակավորապես դադարեցվել է: Կեսգիշերից հետո, երբ բնակիչների տարհանումն ավարտվել է, սկսվել է վնասազերծման գործողությունը: Տեղական ժամանակով 01:45-ին ոստիկանությունը հաղորդել է գործողության հաջող ավարտի մասին: