ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կախված անձը Իրանի Իսլամական Հանրապետության 57-ամյա քաղաքացի է:
Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա դին հայտնաբերվել է զբոսանքի համար նախատեսված վայրում՝ ճաղավանդակներից սավանով կախված: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել:
Մեր տեղեկություններով՝ նա անազատության մեջ էր նախորդ տարվա ամառվանից և մեղադրվում էր ապօրինի թմրաշրջանառություն կատարելու մեջ:
Այլ տեղեկություններ այս պահին հայտնի չեն: