Արարատ Զուրաբյանը կանգնած է իր հայտնի սրճարանը կորցնելու վտանգի առաջ. «Հրապարակ»

Հենց թաղապետարանի դիմաց գտնվող սրճարանի համար սեփականատերը վարկ է վերցրել ու չի կարողացել մարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀՇ նախագահ, Երևանի Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը կանգնած է իր հայտնի սրճարանը կորցնելու վտանգի առաջ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

Ինչպես է քաղաքապետարանն ապամոնտաժում Օղակաձև զբոսայգու սրճարանը. տեսանյութ

«Կենտրոն համայնքի թաղապետարանի դիմաց գտնվող այս սրճարանի համար սեփականատերը մեծ չափերի վարկ է վերցրել և չի կարողացել մարել։ Կոնվերս բանկը գործընթաց է սկսել սրճարանի պարտքի դիմաց բռնագանձելու մասին»,- գրում է թերթը՝ հավելելով, որ տեղեկությունները ճշտելու նպատակով Արարատ Զուրաբյանի հետ կապ հաստատել չի հաջողվել, քանի որ նրա հեռախոսը մշտապես անհասանելի է, մտերիմների խոսքով՝ նա ԱՄՆ-ում է:

Իմ հարազատ եղբոր սրճարանն էլ լիներ, պիտի քանդվեր. Փաշինյանը` ապամոնտաժման մասին

Ավելի վաղ «Հրապարակը», անդրադառնալով Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժմանը, տեղեկացրել էր, որ ՀՀՇ վարչության նախագահ և Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանին պատկանող «Կարապի լիճ» սրճարանը 99 տարվա վարձակալության պայմանագիր ունի, ուստի ենթակա չէ ապամոնտաժման։