Վրաստանում զբոսաշրջիկների մեքենան գլորվել է զառիթափից. զոհեր կան

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության բրիգադները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Վրաստանի Տուշեթ մարզ (Կախեթ շրջանի ) տանող ճանապարհին զբոսաշրջիկների մեքենան ընկել է զառիթափից։ Որոշ տվյալների համաձայն` զոհեր կան։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Imedi հեռուստաընկերությանը։

Չինաստանում կամուրջ է փլվել

Դեպքը տեղի է ունեցել այսօր Փշացել–Աբանո–Օմալո ճանապարհի 18–րդ կիլոմետրի վրա։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության բրիգադները։

Տուշեթ տանող ճանապարհը Եվրոպայի ամենավտանգավոր ճանապարհներից է համարվում։

Առավոտյան Տուշեթ տանող ճանապարհի 56–րդ կիլոմետրում երթևեկելի հատվածը փակվել էր ժայռասողանքի պատճառով։ Կեսօրին ճանապարհն արդեն մաքրել էին, երթևեկությունը վերականգնվել է։