Ուզու՞մ եք 5 օրում 5 կիլոգրամ նիհարել․ դետոքս ծրագիր` ֆիտնես–մարզիչ Հովհաննես Ավագյանից

Պարզվում է` նիհարելու հայտնի մեթոդներն արդեն սպառել են իրենց։ Գրագետ նիհարելու համար հիմա ավելի նպատակահարմար են դետոքս ծրագրերը, բայց դրանք կիրառելուց առաջ պետք է դիմել մասնագետի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Հատկապես ամռանը շատերն են ուզում ազատվել ավելորդ քաշից։ Թվում է, թե հեշտ գործ է։ Միայն համացանցում նիհարելու հազար ու մի մեթոդ կա։ Բայց արդյո՞ք դրանք վտանգավոր չեն։

Ամենահարուստ հայերից մեկի դուստրն ասել է` ինչպես կարելի է արագ նիհարել. լուսանկար

Մեր նախաձեռնությամբ ընտրեցինք տարածված սննդակարգերից մեկը, որի օգնությամբ 1 ամսում հնարավոր է մինչև 10 կիլոգրամ նիհարել։ Բայց ապացուցված է, որ յուրաքանչուր կարճաժամկետ դիետա կարող է մեծ վնաս հասցնել օրգանիզմին, ուստի դիմեցինք ֆիտնես–մարզիչ, սպորտային դիետոլոգ Հովհաննես Ավագյանին։ Նրան ներկայացրինք մեր ընտրած դիետան. «Առաջին օրը հայտարարում ենք ըմպելիքի օր։ Նշանակում է, որ կարելի է մեծ քանակությամբ ջուր, հյութեր կամ կանաչ թեյ խմել: Շատ կարևոր է, որ ըմպելիքը շաքար չպարունակի: Երկրորդ օրը հայտարարում ենք բանջարեղենային օր։ Անհրաժեշտ է օգտագործել բանջարեղենային աղցան՝ կիտրոնի հյութով և բուսայուղով, ցանկալի է` առանց աղի: Երրորդ օրվա համար ուտում ենք վարունգ և կեֆիր խմում: Չորորդ օրը պետք է ուտել միրգ և բանջարեղեն` հաճախակի, բայց փոքր չափաբաժիններով: Հինգերորդ օրը կարող եք օգտագործել 2 ձու, 150 գ եփած հավի միս, երկու բաժակ բնական յոգուրտ: Վեցերորդ օրը կրկին ըմպելիքի օր է: Յոթերորդ օրվա համար անհրաժեշտ է երկու ձու, թարմ բանջարեղենային աղցան և բանջարեղենային ապուր»:

Ուզու՞մ եք 5 օրում 5 կիլոգրամ նիհարել․ դետոքս ծրագիր` ֆիտնես–մարզիչ Հովհաննես Ավագյանից

Գոհար Ավետիսյանի խորհուրդը գեր աղջիկներին` ինչպես նկարվել նիհար երևալու համար

Նիհարելու այս տարբերակն ուշադիր կարդալուց հետո Հովհաննեսը ծիծաղեց. «Նմանատիպ դիետաներն անվանում են «7 лепестков», բայց դրանք դիետոլոգների, սպորտային մարզիչների և առհասարակ սպորտով զբաղվողների համար շատ ծիծաղելի են։ Եթե մարդը ցանկանում է նիհարել 7 օրում, ապա ավելի լավ է օգտվի դետոքս ծրագրերից, որոնք այժմ շատ պահանջված են ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում։ Դետոքս ծրագիրը դիետա չէ, այլ օրգանիզմը մաքրելու միջոց, որի օգնությամբ օրգանիզմն ազատվում է տարիների ընթացքում կուտակված տոքսիկ նյութերից»,– ասաց նա։

Ավագյանը բացատրեց` այդ դեպքում ավելորդ հեղուկը դուրս է գալիս օրգանիզմից, և եթե մարդը ցածր կալորիականությամբ սնունդ ընդունի, ապա ճարպային շերտից ևս կարելի է ազատվել։ Եվրոպայում անգամ բացվել են կլինիկաներ, որոնք դետոքս ծրագրերով բուժում են մարդկանց։

Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար

Դետոքս ծրագրին անցնելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ, անցնել աղեստամոքսային տրակտի ստուգումներ, որովհետև հիվանդությունների առկայության դեպքում (ստամոքսի խոց, գաստրիտ) դետոքս ծրագրի ուղղվածությունը փոխվում է, քանի որ դրանում առկա լիմոնի, թուրինջի մեծ քանակի օգտագործումը գրգռում է լորձաթաղաթը։

Ներկայացնում ենք ութ սկզբունք դետոքս ծրագրին հետևելու համար։ Օրվա ընթացքում այս սկզբունքնրեը պահպանելու դեպքում կարելի է 5 օրում ազատվել 5 կգ ավելորդ քաշից։

Սկզբունք №1

Սրճաղացով մանրացրեք դառը օշինդրը և ընդունեք օրական 4 անգամ 1-ական թեյի գդալ՝ մեծ քանակությամբ ջուր խմելով: Ցանկալի է՝ ուտելու արանքում (ընդմիջումներին): Օշինդրը գրգռում է բերանի խոռոչի նյարդային վերջավորությունները, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ուստի սնունդն ավելի լավ է մարսվում: Հաճախ ստամոքսի և աղիների խնդիրները կապված են մակաբույծների հետ: Այսուհետ դրանք չեն լինի, օշինդրի շնորհիվ աղիներն ամբողջովին կմաքրվեն տարատեսակ կեղտից: Այս բուժիչ բույսը նաև նվազեցնում է ախորժակը և քաղցրի նկատմամբ հակումը:

Սկզբունք №2

Օրը սկսեք կիտրոնի հյութով 2 բաժակ ջրից: Այդ 5 օրերին հնարավորինս շատ խմեք: Բացի ջրից, նախընտրելի է խմել խնձորների և չամչի եփուկ: Եփուկը պատրաստեք երեկոյան՝ 2 լիտր ջրին ավելացնելով կեղևով կտրատած 2խնձոր և 3 ճաշի գդալ չամիչ: Անպայման պետք է օրվա ընթացքում խմել այդ 2 լիտր եփուկը և չմոռանալ ջրի մասին: Որքան շատ խմեք, այնքան օրգանիզմն ավելի հեշտությամբ կազատվի ավելորդ հեղուկից և վնասակար նյութերից:

Գոհար Ավետիսյանը ցույց է տվել` որքան է նիհարել. տեսանյութ

Սկզբունք №3

Նախաճաշին՝ վարսակի շիլա: Դետոքս սննդակարգը պետք է մոտավորապես նույնը լինի բոլոր 5 օրերին, բայց չի նշանակում, որ բոլոր մթերատեսակները պետք է նույնը լինեն: Վարսակի շիլան կարելի է պատրաստել կաթով կամ առանց կաթի, վրան լցնել կեֆիր: Այն կարելի է օգտագործել մրգերի՝ խնձորի, բանանի, կիվիի կամ չոր մրգերի հետ։ Խմեք նախաճաշից 30 րոպե հետո, կարելի է առանց շաքարավազի թեյ ըմպել կամ վերևում նշված եփուկը: Սուրճ ըմպել պետք չէ, քանի որ այդպիսի սննդակարգի դեպքում սուրճը կարող է վնասել լյարդն ու երիկամները:

Սկզբունք №4

Երկրորդ նախաճաշ՝ մի քիչ կաթնաշոռ և միրգ կամ մի քիչ կեֆիր և ցանկացած միրգ:

Սկզբունք №5

Ճաշ: Պարտադիր պետք է հում բանջարեղեն լինի՝ վարունգ, լոլիկ, կաղամբ, գազար, կանաչ հազարի տերևներ: Կանաչին կօգնի արագացնել տոքսինների վերացումը: Կարելի է ուտել նաև հավի խաշած միս կամ ձու: Չափաբաժնում կարող է լինել մեծ ափսե բանջարեղենային աղցան և 2 ձու կամ ֆիլեի մեծ կտոր:

Սկզբունք №6

Կեսօրից հետո պետք է թեթև ճաշել: Բանան, խնձոր, մի բուռ ընկուզեղեն: Չի կարելի բաց թողնել ուտելու ժամերը: Դա շատ կարևոր է, քանի որ քաղցի սուր նոպայի ժամանակ գուցե չդիմանաք և ծրագրից դուրս ինչ-որ բան ուտեք:

Հոլանդացի խոհարարը շշմել է Երևանի շուկայում. մի կեր այն, ինչ նիհար խոհարարն է մատուցում

Սկզբունք №7

Ընթրիքին՝ ապուր: Ապուրի բաղադրիչները պետք է լինեն բանջարեղենի տեսակները` առանց կարտոֆիլի: Կարելի է եփել հավի մսով: Այդպիսի ապուրը և՛ հագեցնող է, և՛ ցածր կալորիականություն ունի: Ապուրը կարելի է համեմել քրքումով, համեմով, կարմիր պղպեղով, նաև կանաչեղենով:

Սկզբունք №8

Մի մոռացեք, որ պետք է ուտել առանց շտապելու: Դետոքս-ծրագրի ժամանակ պետք է նաև շատ քայլել: Քայլքը կօգնի հաղթահարել սահմանափակումների սթրեսը: Բեռնաթափման օրերին պետք չէ ֆիզիկական բարդ վարժություններ անել:

Եղեք առողջ և հետևեք ձեր քաշին։