Ձերդ պայծառափայլություն, կետերի արքա. Թրամփը խայտառակ է եղել Չարլզի հետ հանդիպումից հետո

ԱՄՆ–ի նախագահը Մեծ Բրիտանիայի թագուհու որդի Չարլզի մասին Prince of Wales–ի փոխարեն գրել է Prince of Whales, ինչը քննադատությունների առիթ է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը պատահմամբ Ուելսի արքայազն Չարլզին անվանել է «կետերի արքայազն»։ Այդ վրիպակը նկատել են ամերիկյան և բրիտանական ԶԼՄ–ները։

Ինչպես հաղորդում է The Times թերթը, Թրամփը Ուելսի արքայազն (Prince of Wales) գրելու փոխարեն գրել է «կետերի արքայազն» (Prince of Whales):

Սխալ թվիթն արագորեն հեռացրել են, բայց համացանցում արդեն տարածվել են #princeOfWhales հեշթեգով հաղորդագրություններ։

Նշենք, որ Թրամփը հունիսի 3-5–ը պաշտոնական այց էր կատարել Մեծ Բրիտանիա։