Սերիալները խաղի կվերածվեն. Netflix-ը հայտնել է` որ ֆիլմն է առաջինը «խաղացնելու». տեսանյութ

Ամերիկյան ընկերությունը խաղեր կստեղծի հանրահայտ սերիալների մոտիվներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik.Netflix ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է ամենասիրված և ճանաչված սերիալների հիման վրա խաղեր թողարկել: Առաջին խաղի հիմքում կլինի «Stranger Things» սերիալը: Սերիալներ, ֆիլմեր ու հաղորդումներ նկարահանող ընկերությունն այս մասին հայտարարել է Լոս Անջելեսում ընթացող E3 (Electronic Entertainment Expo) համակարգչային խաղերի ցուցահանդեսի ժամանակ։

Stranger Things: The Game-ը կթողարկվի Nintendo Switch, PS4 և Xbox One հարթակների համար հուլիսի 4-ին՝ սերիալի 3-րդ սեզոնի հետ միաժամանակ: Խաղը կառաջարկի ուսումնասիրել 3-րդ սեզոնի դեպքերը և իմանալ սերիալի աշխարհի մանրամասները: Հնարավոր կլինի խաղալ համակարգչի «ստեղծած» ընկերոջ հետ կամ էլ այլ իրական խաղացողի հետ:

Չինական 4 ընկերություն արդեն փորձարկում են Huawei-ի նոր օպերացիոն համակարգը

Նույն սերիալի վրա հիմնված երկրորդ խաղը, որը կթողարկվի 2020 թվականին, նախատեսված է լինելու Android և iOS հարթակների համար: Խաղի ստեղծման գործընթացին է մասնակցում նաև Next Games ֆիննական ստուդիան: Նոր խաղը լրացուցիչ իրականության շնորհիվ թույլ է տալու խաղացողներին հայտնվել «Հակառակ երես»-ի աշխարհում:

Ընկերությունը հայտնել է նաև, որ կստեղծի The Dark Crystal: Age of Resistance սերիալի խաղը:

E3 (Electronic Entertainment Expo) համակարգչային խաղերի ցուցահանդեսը մեկնարկել է հունիսի 11-ին և կավարտվի այսօր։