ՌԴ դեսպանատունը հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ու դեսպանի հանդիպման մասին

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի ու ՀՀ երկրորդ նախագահի հանդիպումը կայացել է գրասենյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը կայացել է դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

«Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ այցելել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Կոպիրկինի և Քոչարյանի հանդիպումը կայացել էր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող Քոչարյանի գրասենյակում։