«Ինձ թվում է նա աշխատող բան է ասում». Թրամփը աջակցել է Քիմ Քարդաշյանի ելույթին

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդես եկել բանտարկյալների իրավունքների մասին ելույթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն աչքի է ընկել Սպիտակ տանը, ուր նրան հրավիրել էին ելույթ ունենալու նախկին դատապարտյալներին աշխատանքի տեղավորելու հարցի վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նախարարների կաբինետի անդամների, հասարակական ակտիվիստների և նախկին դատապարտյալների ներկայությամբ Քարդաշյանը հանդես է եկել ելույթով։

Ամբիոնին մոտենալուց առաջ, Քիմը նստած էր Թրամփի դուստր Իվանկայի և նրա ամուսնու` Ջարեդ Քուշների հետ՝ առաջին շարքում։

Երբ հեռուստաաստղը մոտեցավ ամբիոնին, ներկաները նրան դիմավորեցին ծափերով։ Քիմը պատմեց նախկին դատապարտյալներին օգնելու ծրագրերի մասին։ Մասնավորապես նա ներկայացրեց մի քանի տարբերակ, որոնք կօգնեն կալանավայրը լքող մարդկանց աշխատանք գտնել և չվերադառնալ սխալ ուղու։

Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը

«Բոլորն ուզում են անվտանգ աշխարհում ապրել, որքան շատ են մեր հնարավորությունները, այնքան ավելի մեծ է աջակցություն մենք պետք է ցուցաբերենք նրանց. դրանից բոլորը միայն ավելի անվտանգ կլինեն», – նշել է Քարդաշյանը։

Քիմին լսելով` Թրամփն իրեն անվանեց աստղի ելույթների երկրպագու։

«Ինձ թվում է, նա մեծ ժողովրդականություն է վայելում։ Նրա փաստարկներն ուժեղ են», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ Քիմն անցած տարի հասավ այն բանին, որ Դոնալդ Թրամփը ներում շնորհեց 67-ամյա աֆրոամերիկացի Էլիս Մարի Ջոնսոնին, որին ցմահ ազատազրկման էին դատապարտել թմրանյութերի վաճառքի համար։

Ավելի վաղ, CNN Tonight հեռուստաշոուի հաղորդավարն ու փորձագետները` Քիմ Քարդաշյանի ամուսնու` Քանյե Ուեսթի այցելությունը Սպիտակ տուն քննարկելիս Քանյեին անվանել էին  «Թրամփի վարչակազմի հերթապահ սևամորթ»։