ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik.Հայաստանում լեյկեմիայի բուժելիությունը 3%–ից 70% –ի է հասել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պրոֆեսոր Սամվել Դանիելյանը Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված պարգևատրության ժամանակ։
Պարգևներ ստացան մոտ տասը դոնոր, որոնք մշտապես արյուն են հանձնում Կենտրոնում։
Այստեղ կան ինչպես կանոնավոր կերպով արյուն հանձնող դոնորներ, այնպես է կամավորներ, որոնք մեկ անգամ են գալիս, նաև հիվանդների բարեկամները։
Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին
Ցանկացած մարդ, որն ուզում է դոնոր դառնալ, պետք է ստուգումներ անցնի։ Նախապատվությունը տրվում է չծխողներին ու չխմողներին։
«Եթե ուզում եք դոնոր դառնալ, պետք է չծխեք ու ալկոհոլ չօգտագործեք։ Ցանկալի է, որ դաջվածքներ չլինեն` գոնե վերջին վեց ամիսների ընթացքում արված, որպեսզի բացառվի որևէ վարակի հավանականությունը։ Թեև արյունը երկու անգամ ստուգելուց հետո են միայն որոշում կայացնում», – ավելացրեց նա։
Դոնորների արյունն օգնում է փրկել բազում մարդկանց։
90–ականներին երեխաների միայն 3%–ն էր բուժվում լեյկեմիայից, իսկ այժմ 100 երեխայից 70–ն ապաքինվում են։
«Մի ծխեք նրանց մոտ, ում սիրում եք». Արսեն Թորոսյանը մասնակցեց ֆլեշմոբին
«Մենք վաղուց ենք յուրացրել բուժման գերմանական պրոտոկոլները։ Դրանք բավականին խիստ միջոցներ են նախատեսում, բայց արդյունքն էլ բավականին լավն է լինում», – նշեց Դանիելյանը։
Վերջին տարիներին կենտրոնում ավելի քան հազար երեխա է բուժվել։ Նրանցից շատերն արդեն ծնող են դարձել։