Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 9 աստիճանով

ՖԻՖԱ–ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը, որում մեր հավաքականը բարելավել է իր դիրքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հունիսի 14-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 9 աստիճանով և զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Սա արդեն լուրջ է. Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին

Առաջին եռյակը չի փոփոխվել․ աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը (1746 միավոր), երկրորդ տեղում Ֆրանսիան է (1718), երրորդում՝ Բրազիլիան (1681): Չորրորդ տեղում է հայտնվել Անգլիան (1652), իսկ հինգերորդում` Պորտուգալիան (1631):

«Հավաքականի մարզաշապիկը կրելը պարտավորեցնող է». Գյուլբուդաղյանց

Հավաքականների վարկանիշը կազմելիս հաշվի են առնում հաղթանակներն ու գոլերը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու խաղում 6 գնդակ է խփել և խաղերից մեկն էլ ավարտել է խոշոր հաշվով (Լիխտենշտեյնի հետ հանդիպումն ավարտվել էր 3:0 հաշվով, իսկ Հունաստանի հետ խաղը` 3:2 հաշվով): Հայաստանն այժմ ունի 1230 միավոր։