Բաքվում պարզաբանել են, որ դեպքում են պատրաստ Հայաստանի հետ բանակցել

Վերջին շրջանում արցախյան հակամարտության գոտում լարվածություն է նկատվում։ Երևանը մեղադրել է Բաքվին էսկալացիայի մեջ։ Արդյունքում Ադրբեջանը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական մասը կարող է տարվել միայն Ադրբեջանի «օկուպացված տարածքներն ազատելու» դեպքում։

Բաբայան․ «Ադրբեջանը խավիարաթաթախ է արել որոշ ֆրանսիացի կառավարականների»

Այդպիսով Բաքուն պատասխանել է ուրբաթ օրը հրապարակած ՀՀ ԱԳՆ հայտարարության։ Հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումներն ու սադրիչ գործողությունները, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել, խթանում են շփման գծում լարվածության աճին` հանդիպման նախաշեմին ոչ բարենպաստ մթնոլորտ ձևավորելով։ Վաշինգտոնում հունիսի 20-ին նախատեսված է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Բաքուն իր հերթին Հայաստանին է մեղադրում էսկալացիայի մեջ` հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարի` զինծառայողներին (զինվոր Սիփան Մելքոնյանի սպանության համար պատժիչ գործողություններ իրականացրած) պարգևատրելու մասին վերջերս տված հրամանին։

Ադրբեջանի գերատեսչության հայտարարության մեջ նաև ասվում է, որ եթե «ՀՀ ԶՈւ–ն շարունակի ապօրինի գտնվել ադրբեջանական տարածքներում» բանակցությունները չեն կարող այլ կարևոր բաղադրիչ ունենալ։