ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ավանում բնակելի շենքի 7-րդ հարկի պատուհանից հունիսի 7-ին ընկած երեխան մահացել է: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեցին «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնից:
Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունիսի 7-ին երկամյա երեխային դեպքից հետո Ավանի Աճառյան փողոցի 18-րդ շենքի բակից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխել, այնտեղից էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Մի պահ ընտանիքի անդամների ուշադրությունը շեղվել էր և պատուհանի մոտ գտնված երեխան ընկել էր բակ:
Ինչպես Sputnik Արմենիային հունիսի 8-ին տեղեկացրել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ երեխայի մոտ կային զուգակցված վնասվածքներ, միացված էր արհեստական շնչառություն և այդ պահի դրությամբ նրա կյանքը վտանգված էր, քանի որ ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ: