ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Արմավիրի մարզի գյուղերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղի բնակիչներից մեկը` 33-ամյա տղամարդ, կնության է առել 15 տարեկան մի աղջկա, որն ապրել է մի քանի գյուղ այն կողմ։
Տղամարդն անչափահաս աղջկան որպես կին իրենց տուն է բերել ապրիլին, և անչափահասն արդեն երեխայի է սպասում։
Այս պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։
Մեր տեղեկություններով՝ աղջիկը մոր հետ է ապրելիս եղել։
Նա սովորում է Էջմիածնի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։
Ի դեպ, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն դատապարտելի արարք է և պատժվում է ազատազրկմամբ։