Արցախում 7 տարեկան աղջիկը դանակով հարվածել է 5 տարեկան քրոջը

Արցախում 5 տարեկան աղջիկն աջ նստատեղի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է բուժհաստատություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Արցախում ուշագրավ դեպք է տեղի ունեցել. 7 տարեկան աղջիկը դանակով հարվածել է 5 տարեկան քրոջը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ոստիկանությունից։

Պայթյուն Վանաձորում. 15–ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

«ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 2012թ. ծնված Ե. Գ -ն դանակով հարվածել է քրոջը՝ 2014թ. ծնված Ք. Գ-ին։ Դեպքը տեղի է ունեցել իրենց տան հյուրասենյակում»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

5 տարեկան աղջիկն աջ նստատեղի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է բուժհաստատություն։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: