ՌԱԴԻՈ

«Իրականում». Օմանի ծոցում կատարվածը ինչ-որ երրորդ ուժի է ձեռնտու, ո՛չ Իրանին, ո՛չ ԱՄՆ-ին

Իրականում իրանա-ամերիկյան հակամարտությունն իր լարվածության կիզակետին դեռ չի հասել: Իրավիճակը էլ ավելի սրելու տեղ դեռ կա, ու նաև ուժեր կան, որոնք պատրաստ են այդ բանն անել: Երեկ Օմանի ծոցում տեղի ունեցածը հենց դրա մասին է վկայում:
Sputnik

Հիշեցնենք, որ Օմանի ծոցում հարձակում էր իրականացվել երկու նավթային լցանավերի վրա: Մեկը, կարծես թե, նույնիսկ խորտակվել է: Նավաստիների մի մասին Իրանի փրկիչ ջոկատն է այրվող նավից հանել, մյուսներին՝ Միացյալ Նահանգների ռազմական նավը: Դրանով համագործակցությունն ավարտվել է, հիմա անհրաժեշտ է հասկանալ, թե ո՛վ էր կազմակերպել հարձակումը. ո՞ւմ է ձեռնտու: 

«Իրականում». Օմանի ծոցում կատարվածը ինչ-որ երրորդ ուժի է ձեռնտու, ո՛չ Իրանին, ո՛չ ԱՄՆ-ին
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան