Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի ու ՀՀ երկրորդ նախագահի հանդիպումը կայացել է գրասենյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 Հունիս — Sputnik. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Կոպիրկինի և Քոչարյանի հանդիպումը կայացել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող Քոչարյանի գրասենյակում»,– նշեց Սողոմոնյանը։

Դեսպանատնից հայտնեցին, որ լուրը չեն մեկնաբանում։

Հիշեցնենք` մայիսի 25-ին Քոչարյանի հետ հանդիպում էր ունեցել նաև Սերժ Սարգսյանը։