«Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես ամաչեցի այս երկրի փոխարեն». Փայլան

Ստամբուլի Սամաթյա թաղամասում դիմակավորված անձիք դանակահարել են Հայաստանից Ստամբուլ տեղափոխված հայ աղջկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես ամաչեցի այս երկրի փոխարեն։ Այսպես է Twitter–ի իր էջում գրել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը` անդրադառնալով Ստամբուլի Սամաթյա թաղամասում հայաստանցի կնոջ դանակահարման դեպքին։

Կարո Փայլանը հանդիպել է պոլսահայ տղայի հետ, որը շոուի ընթացքում իբր իսլամ է ընդունել

«Սամաթյա թաղամասում մայիսի 31–ին հայ կինը ատելության հողի վրա հարձակման է ենթարկվել։ Կասկածյալները դեռ չեն ձերբակալվել։ Երեկ իմ այցելության ժամանակ, նրանց ընտանիքն ասաց, որ որոշել են լքել Թուրքիան։ Չկարողացա ասել՝ մի գնացեք։ Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես ամաչեցի այս երկրի փոխարեն»,– Twitter–ի իր էջում գրել է Փայլանը։

Հիշեցնենք, որ մայիսի 31–ին Ստամբուլի Սամաթյա թաղամասում դիմակավորված անձիք դանակահարել են Հայաստանից Ստամբուլ տեղափոխված Արփինեին։  Հարևանների ահազանգով Արփինեին հիվանդանոց են տեղափոխել և օգնություն ցուցաբերել։

Հանցագործները հեռանալուց առաջ ասել են, թե սա դեռ սկիզբն է։

Կարո Փայլանը նզովել է Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրք գործիչներին