Լեգենդը նորից ֆուտբոլում է. Խորեն Հովհաննիսյանի թիմը կխաղա առաջին խմբում

Հայաստանի մարզերի տարբեր քաղաքներում ֆուտբոլային նոր ակումբներ են հիմվում, և արդեն կան հայտեր այդ ակումբների կողմից հաջորդ մրցաշրջանում առաջին խմբում հադես գալու համար:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Հայկական ֆուտբոլում նոր ակումբ է գրանցում ստացել՝ Երևանի «Անին», որի նախագահի պաշտոնը ստանձնելու է 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

Կասկածից վեր է, որ Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում շատ կարևոր է ակումբների աշխարհագրությունն ու համայնքային զարգացումը մեր երկրի տարբեր մարզերում: Անցած տարիների ընթացքում նոր ակումբ հիմնելու ու Հայաստանի առաջնություններում խաղալու նախագծեր բազմաթիվ են եղել: Սակայն այդ ակումբները ֆինանսական ոչ ամուր հիմքերի պատճառով ինչքան արագ հիմնվել էին, այդքան արագ էլ դադարեցրել են իրենց գոյությունը:

Արցախում կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ գնդակը հայտնվել է դարպասում ու դուրս եկել ցանցից

Ներկա դրությամբ շատ լավ նորություններ ենք ստանում. մեր երկրի տարբեր մարզերի տարբեր քաղաքաներում նոր ակումբներ են հիմվում, և արդեն կան հայտեր այդ ակումբների կողմից հաջորդ մրցաշրջանում առաջին խմբում հադես գալու համար:

Նոյեմբերյանի «Դովեղ», Աշտարակի «Արագած», Չարենցավանի «Վան», Դիլիջանի «Դիլիջան», Երևանի «Վեստ Արմենիա» և հիմա էլ Երևանի «Անի»: Հավելենք, որ այս տարվա ապրիլին տեղեկություն տարածվեց, որ Աբովյանում էլ հիմնվում է «Տորպեդո-Երևանը»: Եթե այս թիմերին ավելացնենք առաջին խմբում հանդես եկող «Յունիոր-Սևանին», «Լոկոմոտիվին» ու «Երևանին», ապա կստանանք շատ լավ մրցաշար, որում պայքարը բարձրագույն խումբ տեղափոխվելու համար անզիջում է լինելու:

Շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ մասնավորապես «Դովեղը», «Արագածը» և «Վանը» ունեն իրենց մարզադաշտերը: Դրանց բացակայությունը Հայաստանում լուրջ բարդությունների առաջ է կանգնեցնում խաղացանկը կազմողներին ու բարձրագույն ու առաջին խմբի հանդիպումները կազմակերպողներին:

Սա արդեն լուրջ է. Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին

Առաջին խմբում մրցակցությունը նոր վերելք կդառնա նաև բարձրագույն խմբի թիմերի համար: Մինչ օրս բարձրագույն խմբի ոչ մի թիմ վերջին տեղը զբաղեցնելով հրաժեշտ չի տվել ֆուտբոլային էլիտային: Հետևաբար, անհաջողության մատնված թիմերը մրցաշրջանի միջնամասից արդեն կորցրել են մոտիվացիան: Իսկ հիմա արդեն առաջին խմբում բազմաթիվ ակումբների թիմերը կարող են խաղարկել բարձրագույն  խմբի ուղեգիր, և այդ պարագայում արդեն ոչ մի թիմ իրեն հանգիստ զգալ չի կարող:

Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել հաղթանակին հաջորդած «հանդերձարանային երջանկությունը»

Մինչև օրս առաջին խմբում հիմնականում հանդես են եկել բարձրագույն խմբի մասնակից ակումբների դուստր թիմերը՝ «Փյունիկ»-2, «Արարատ»-2» «Շիրակ»-2 և այլն: Ու, անկախ զբաղեցրած տեղից, այս թիմեր իրավունք չունեն հանդես գալու բարձրագույն խմբում: Իսկ նոր թիմերի ի հայտ գալուց հետո ամեն ինչ կտրուկ փոխվելու է: