ՌԱԴԻՈ

Փափազյան. ««Կարինեի»` Չուխաջյանի ձեռագրով բնագիրը կարողացել են գտնել Փարիզում»

«Կարինե» օպերան բավական ժամանակ խառնիխուռն էր ներկայացված, քանի որ ամեն բեմադրիչ եկել և իր ձևով էր ներկայացրել։ Sputnik Արմենիային Ֆրանսահայ բեմադրիչ, դերասան, թարգմանիչ Ժիրայր Փափազյանն ասել է, որ որոշ մասեր կորած էին համարվում։
Sputnik
Փափազյան. ««Կարինեի»` Չուխաջյանի ձեռագրով բնագիրը կարողացել են գտնել Փարիզում»

«Կարինեի» նոր բեմադրության հեղինակը նշում է, որ ամենահետաքրքիրն այն էր, որ Չուխաջյանի ձեռագրով բնագիրը կարողացել են գտնել Փարիզում, որը տարիներ շարունակ կորած էր համարվում։ 1920թ-ին մի  հայ գրող  Չուխաջյանի մասին գրելիս, ասել էր, որ Չուխաջյանի  օպերետի իսկական  գործիքավորման բնօրինակը գտնվում է Ժուբեր հրատարակչատանը, Փարիզում։

Փափազյանին, սակայն, Փարիզում ասել են, որ երկրորդ  համաշխարհային պատերազմից հետո դա անհետացել է։ Նա չի հուսահատվել,  աշխատանքներ է  տարել և կարողացել է Ժուբերի արխիվներից  գտնել այդ գործը, իհարկե, ուրիշ ստեղծագործության և ուրիշ հեղինակի անվան տակ։ 

«Մի խոշոր տուփ բերեցին՝ 100 տարվա փոշին վրան։ Բացեցինք՝ «Լեբլեբիջին» էր՝ «Կարինեն», բայց ինքն անունը փոխել էր, գողացել էր այդ գործը , թե ինչ»,- պատմել է  Փափազյանը։

Փափազյանը նշել է, որ 3 տարի է տևել,  մինչև այդ նոտաները վաճառել են իրենց։ Եվ այդպես, երկար ճանապարհով Չուխաջյանի օպերետի իսկական գործիքավորումը` բնօրինակը, հասավ Երևան, հայ հանդիսատեսին։ Պրեմիերան անցած ամռանն էր։

Փափազյանը խանդավառված է․նոր, հետաքրքրիր, տաղանդավոր  երիտասարդներ են ներգրավված  օրիգինալ «Կարինեում», և հետաքրքիր հումորով է ընթանում օպերան։