Իսկական Տարզանն աշխարհի ամենամեծ կատվի հետ գրավել է համացանցը. տեսանյութ

Օգտատերերը շատ են հավանել վագրառյուծին. նրանք ասում են, որ կենդանին հիշեցնում է նախնադարյան հրեշին` թրատամ վագրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Իսկական Տարզանը հսկայական «կատվի» հետ համացանցի աստղ է դարձել։ Ամերիկացի Մայք Հոլստոնը (Mike Holston) հայտնի է դարձել այն բանից հետո, երբ համացանցում վագրառյուծի հետ զբոսանքից տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութը վայրկենական մեծ տարածում է ստացել։

Իսկական Տարզան Նիթ անունով ամերիկացու մականունն է։ Նա բազում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում կատվազգիների մասնակցությամբ, բայց մարդկանց ամենաշատը հետաքրքրվել է 320 կիլոգրամանոց կենդանին, որը վագրի ու առյուծի խառնուրդ է։

Հոլստոնը պնդում է, որ դա աշխարհի ամենամեծ կատուն է, որի անունն ի դեպ, Ապոլոն է։ Օգտատերերը շատ են հավանել վագրառյուծին. նրանք ասում են, որ կենդանին հիշեցնում է նախնադարյան հրեշին` թրատամ վագրին։ Թեև Ապոլոնը խաղաղ զբոսնում ու խաղում է իր երկոտանի ընկերոջ հետ։