Իշխանություն-Ծառուկյան հակամարտության նոր փուլ, գործին կխառնեն նաև փեսային. «Ժամանակ»

Թերթին ՔՊ իրենց աղբյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում իշխանությունները ստուգումներ կսկսեն Աբովյանի քաղաքապետարանում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ավարտով իշխանություն-Ծառուկյան հակամարտությունը ոչ միայն չավարտվեց, այլև մտավ նոր փուլ»:

Թերթին ՔՊ իրենց աղբյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում իշխանությունները ստուգումներ կսկսեն Աբովյանի քաղաքապետարանում, որոնք կընդգրկեն ոչ միայն Վահագն Գևորգյանի պաշտոնավարման ժամանակահատվածը, այլև դրան նախորդած Կարապետ Գուլոյանի քաղաքապետության շրջանը:

Էյֆորիան անցել է, գործերն են հետաքրքրում. քաղտեխնոլոգը` Աբովյանի ընտրությունների մասին

«Գուլոյանը Ծառուկյանի փեսան է, և նրա քաղաքապետության ընթացքում առկա են աղաղակող խախտումներ»,–հիշեցնում է թերթը:

Հիշեցնենք, որ ՀՀ 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, նախնական տվյալներով, մասնակցել են 32 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի «Բարգավաճ Հայաստանի» թեկնածու Վահագն Գրիգորյանը 8441 ձայն է հավաքել, իսկ նրա հիմնական մրցակիցը` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գրիգոր Գուլյանը` 8032 ձայն։