«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, բացենք արխիվները». Չավուշօղլուն` Հայոց ցեղասպանության մասին

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу выступает с речью в Парламентской ассамблее Совета Европы (12 октября 2016). Страсбург
Չավուշօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը։

Ինչպես գրում է ermenihaber.am—ը, արտգործնախարարն այդ մասին խոսել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Здание Генеральных штатов в Гааге, Нидерланды
Ինչ է խոստանում Թուրքիայի ԱԳՆ–ն` Հոլանդիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առթիվ

Անդրադառնալով Ֆրանսիայում Ապրիլի 24-ը  Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելուն, թուրք պաշտոնյան ասել է.

«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրավվի: Բացենք արխիվները»,-ասել է նա:

Չավուշօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը և ավելացրել, որ իրենք չեն ընդունում այն «պոպուլիստական բովանդակությամբ որոշումները, որոնք կայացվում են՝ մերժելով գիտական աշխատանքները»:

Հիշեցնենք, որ 2019–ի փետրվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել էր որոշում Ֆրանսիայում ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին։