ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Գիշերը դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 29 և 31 տարեկան տղամարդիկ։
29–ամյա տղայի արմունկին կտրած ծակած վերք է եղել․նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին որևէ բան ասելու։ Իսկ 31–ամյա տղան դեմքի շրջանում է վնասվածքներ ստացել։ Նախնական տվյալներով՝ նրա քիթը կոտրվել է, շրթունքներին էլ պատռված վերք է եղել, որն, ամենայն հավանականությամբ, բռունցքով հարվածի հետևանք է։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ տղաները Թումանյան փողոցում վիճաբանել են դեռևս անհայտ անձանց հետ, որի ընթացքում էլ ծեծի են ենթարկվել, իսկ մեկն էլ դանակահարվել է։
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։