ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Բրեդ Փիթ և Ջենիֆեր Էնիսթոն աստղային զույգը հանգստյան օրերն անցկացրել է Ջորջ և Ամալ Քլունիների իտալական ամառանոցում։ Այս մասին հայտնում է New Idea պարբերականը։
Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը
Ջորջ և Ամալ Քլունիի ջանքերը պսակվել են հաջողությամբ։ Ջորջն իր ծնողների անունով առանձնատուն է վարձել ընկերների համար։ Աղբյուրը նշում է, որ Բրեդը «երբեք ավելի երջանիկ տեսք չի ունեցել, քան հիմա»։
«Ջորջն ուզում է, որ իր լավագույն ընկերներից մեկը երջանիկ լինի», – հայտնել է պարբերականի աղբյուրը։
Իհարկե, Փիթի և Էնիսթոնի ընկերները հասկանում են, որ դերասանուհին զգույշ է Փիթի հետ նոր հարաբերություններ սկսելու հարցում, քանի որ 14 տարի առաջ Բրեդը թողել է նրան հանուն Անջելինա Ջոլիի։
«Նրան կրկին վստահելը ծանր փորձություն է Ջենիֆերի համար», – ասել են զույգի մտերիմները։
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հինգ տարի ամուսիններ են եղել (2000-2005թթ): Դրանից հետո Փիթն ամուսնացել էր դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ, իսկ Էնիսթոնը սկսել էր հանդիպել դերասան Ջասթին Տերուի հետ։