Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Նիստում կքննարկվեն «Պետական նպաստների մասին» օրինագիծն ու այլ օրինագծեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 28-ին, ժամը 11։00-ին։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Նիստը կհրավիրվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» , «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ու մի շարք այլ նախագծեր քննարկելու համար։