ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik.Հայաստանի բենզակայաններում ու գազալցակայաններում անսպասելի ստուգումներ կսկսվեն։ «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Մեր քննադատություններին միշտ հետևում են ստուգումներ. Իվետա Տոնոյանը`գազալցակայանների մասին
Խոսքը ոչ թե ֆինանսական, այլ չափաբանական ստուգումների մասին է, այսինքն արդյո՞ք այդ կայաններում հաշվիչներն առաջ չեն տալիս։
Ինչպես նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, այսօր նման ստուգումների մասին պետք է նախազգուշացնել 3 օր առաջ։ Բայց այդ ընթացքում կարելի է «թաքցնել հետքերը», իսկ տեսուչների գնալուց հետո` հաշվիչը հետ տալ։
Այդ պատճառով ստուգումներն իրականացվելու են անսպասելի, առանց նախազգուշացման։
Նշենք, որ Հայաստանի ավտոմեքենաների 90%–ը սեղմված գազով է աշխատում, որը ապրիլից վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամներով (որպեսզի գազը չկարողանան տաքացնել և մեծացնել ծավալը)։
Ավտոմեքենաների գերեզմանոց Երևանում. ինչո՞ւ ոչ մեկը չի պայքարում մետաղի կույտերի դեմ