Nvidia–ն, Intel–ը և IBM–ը Հայաստանում շուտով կարող են մասնաճյուղեր ունենալ. Արշակյան

Հայ ծրագրավորողների և ինժեներների որակավորումը հետաքրքրում է խոշորագույն միջազգային ընկերություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանում շուտով կարող են հայտնվել այնպիսի խոշոր ընկերությունների մասնաճյուղեր, ինչպիսիք են Nvidia–ն, Intel–ը և IBM–ը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Հյուսիս–հարավ» ճանապարհի տրանշ 2-ի աշխատանքների վերսկսման համար քայլեր են արվում

Այս և այլ ընկերությունների ղեկավարների հետ նա հանդիպել է ԱՄՆ` վերջերս տեղի ունեցած իր այցի ժամանակ։ Վերոնշյալ միջազգային ընկերությունները Հայաստանը դիտարկում են որպես լավ պատրաստված մասնագետներով երկիր։ Այդ պատճառով նրանք ցանկանում են այստեղ գրասենյակներ ունենալ, որտեղ կաշխատեն տեղի մասնագետները։

«Այնպես որ շանս կա, որ այս ընկերություններից մի քանիսը Հայաստանում մասնաճյուղեր կբացեն», – ավելացրեց նախարարը։

ԱՄՆ–ում նախարարը հանդիպումներ է ունեցել նաև խոշոր աքսելերատորների (կենսաինժեներիայի, էլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիաների այլ ուղղություններում սկսնակ նախագծերի աջակցման ընկերություններ) հետ։ Դրանց ներկայացուցիչները, հավանաբար, առաջիկայում նույնպես Հայաստան կայցելեն։