ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հունիսի 13-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նիստը վարելու են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
Խորհրդի նիստի արդյունքներով Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: