Երևանի ավագանու անդամներից մեկի տունը թալանել են

Անհայտ անձը կամ անձինք ձեռքի ժամացույց, արծաթյա մատանի և գումար են գողացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 26-ամյա Ասքանազ Աբրահամյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ երեկ` ժամը 13։30-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են տան դարպասի դուռը և մտնելով տուն՝ այնտեղից գողացել ձեռքի ժամացույց, արծաթյա մատանի և գումար։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Հայաստանում 15 տարեկան աղջիկ է կորել

Աբրահամյանն իրավապահներին հայտնել է, որ ինքը Երևան քաղաքի ավագանու անդամ է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները և փորձաքրեագետը։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 11-ին, Երևանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։