Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ չհայտնաբերվեց

Ոստիկանության աշխատակիցներն ու կինոլոգիական խումբը զննել են ոստիկանության 6-րդ վարչության տարածքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ այդպես էլ չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Միջոցառումից հետո 4 քաղաքացի աղիքային վարակներին բնորոշ գանգատներով դիմել է հիվանդանոց

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ է տեղադրված։

«Ոստիկանության աշխատակիցներն ու կինոլոգիական խումբը տեղազննել են տարածքը. արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,–հայտնում են ԱԻՆ–ից։

Նշենք, որ դեպքի վայր էին մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը։