Որևէ մեկի ցանկությունը չէ, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ մնա. գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Մարտի 1»–ի գործի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Որևէ մեկի ցանկությունը չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ մնա, դա ինքնանպատակ խնդիր չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Կխոսեմ, բայց ոչ այսօր. մեղադրող կողմը փորձում է կալանքի տակ վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին

«Այս գործերը (նկատի ունի` «Մարտի 1»–ին առնչվող գործերը) փոխկապակցված են։ Արդեն 1000-ից ավելի մարդիկ են հարցաքննվել, դեռ մի 1000 կամ ավելին էլ հարցաքննելու անհրաժեշտություն կա»,– ասա նա:

Ըստ Դավթյանի` դատախազությունը Քոչարյանին մեղսագրել է մի արարք, որի ընդհանուր տրամաբանության մեջ են տեղի ունեցել «Մարտի 1»–ի իրադարձությունները, և այդ իրադարձություններին ներգրավված են եղել նրա հետ ծառայողական և այլ կախվածություն ունեցող բազում անձինք:

«Նույն Եվրոպական դատարանի բազմաթիվ ակտեր ենք մեջբերում, որոնց պայմաններում հենց այդ պաշտոն զբաղեցնելու հանգամանքը՝ նույնիսկ նախկինում Եվրոպական դատարանը շատ նորմալ է գնահատում, որ այսպիսի իրավիճակում ապօրինի ներգործության ռիսկը մեծ է: Նույնիսկ Հայաստանի վերաբերյալ գործ կար, որ նախկին քննիչի հարցում Եվրոպական դատարանը գտավ, որ դա էլ էր բավարար՝ գնահատելու, որ նա ազատության մեջ մնալով կխոչընդոտի»,- ասաց Դավթյանը:

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունն այսօր հետաձգվեց։ Դատական նիստը կշարունակվի հունիսի 14-ին։

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով առաջին նիստը կկայանա հունիսի 12-ին

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: