Լոքմագյոզյան․ «Սա օսմանյան կայսրությունից մնացած գործելաոճ է»
© Sputnik
Թուրքագետը չի բացառում, որ այս հարձակումը կապ ունենա Էրդողանի վերջին հայտարարության հետ, որ հայաստանցիներին կարող է վտարել երկրից։ Քանի որ բոլորին երկրից հանելը միջազգային հանրության դժգոհությունը կառաջացնի և կընկալվի 2-րդ տեղահանություն, դրա համար որոշել են այդպես՝ դանակահարությունների միջոցով վախի մթնոլորտ ստեղծել։
«Սա օսմանայան կայսրությունից մնացած գործելաոճ է»,-ասել է Լոքմագյոզյանը։
Ըստ թուրքագետի՝ վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելով հայերի մի մասը կարող է ինքնակամ հեռանալ, մի մասին կարող են այլ կերպ ճնշել, մյուսներին ձերբակալել, քանի որ անօրինական են բնակվում Թուրքիայում և այդպես կազատվեն հայերից։