Քրիստինե Պեպելյանը պարել է սովորեցնում որդուն․ նա զվարճալի տեսանյութ է հրապարակել

Հանրահայտ երգչուհին համոզում է, որ փոքրիկը պարի, բայց նա որևէ կերպ «չի համոզվում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր և որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որում որդուն պարել է սովորեցնում։ Երգչուհին տեսանյութը հրապարակել է Instagram–ի իր էջում։

Երգչուհին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում որդու` Արեգի հետ, բայց լուսանկարներից ոչ մեկում չի երևում երեխայի դեմքը։ Այս տեսանյութը ևս բացառություն չէ. փոքրիկը դեմքով շրջված է մոր կողմ։

Քրիստինեն մայրացել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Հարցազրույցներից մեկում պատմել է, որ որդին դայակ չունի, և երբ ինքն աշխատում է, մայրն է զբաղվում երեխայի խնամքով։

Երգչուհին ասել է նաև, որ որդու ծննդից շատ կարճ ժամանակ անց արդեն անցել է աշխատանքի. նա դասախոսում է Կոնսերվատորիայում։