ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր:
Մայիսի 28-ին Բակո Սահակյանն էր ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այդ թվում` Կասպշիկին։
Սահակյանը համանախագահների հետ հանդիպմանը շեշտել էր բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը: